Այսօր: Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.02.20 Մենք շարունակում ենք ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը

Սիրելի՛ բնակիչներ,

մենք շարունակում ենք ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը: Եթե համայնքի 9 բնակավայրերից որևէ մեկում նկատել եք անբարեկարգ ճանապարհներ, որոնք դուրս են մնացել մեր տեսադաշտից կամ այդպիսին հենց ձեր փողոցն է, խնդրում ենք անպայման տեղեկացնել մեզ այդ մասին:

Կարող եք կապ հաստատել Կարեն Բուդաղյանի հետ՝ 093151022 հեռախոսահամարով:

19.02.20 Նոյեմբերյանի Գեղարվեստի դպրոցում կայացավ Նորայր Մալխասյանի դասարանի տարեկան հաշվետու միջոցառումը
Նոյեմբերյանի Գեղարվեստի դպրոցում կայացավ Նորայր Մալխասյանի դասարանի տարեկան հաշվետու միջոցառումը՝ նվիրված հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան: Ներկայացված էին դասարանի 25 աշակերտների կողմից պատրաստված պլաստիլինային աշխատանքաները՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով:Ինտերակտիվ միջոցառման հյուրերը Ս. Զուրաբյան վարժարանի փոքրիկ սաները և Մանկական գրադարանի աշխատակիցներն էին, Մշակույթի կենտրոնի դհոլի խմբի ամենակրտսեր սանն էլ իր կատարումներով ապահովեց ներկաների բարձր տրամադրությունը:Միջոցառման ավարտին Մանկական գրադարանի գրադարանավարուհի Հերմինե Մամյանը դասարանի աշակերտներին նվիրեց Թումանյանի հեքիաթի գրքեր: Մշակույթի կենտրոնը նույնպես դատարկաձեռն չէր եկել. դասարանը նվեր ... Մանրամասն
19.02.20 Նոյեմբերյանի համայնքապետարանն արժանացել է ԵԽ միանգամից երկու դրամաշնորհի

Նոյեմբերյանի համայնքապետարանը ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում արժանացել է միանգամից 2 դրամաշնորհի:

Ուրախ ենք հայտնել, որ շատ շուտով, ԵԽ-ի հետ համագործակցության, ինչպես նաև համայնքի ներդրման արդյունքում, մեր ավագանու նիստերի օնլայն հեռարձակումները կիրականացվեն անհամեմատ ավելի բարձր որակով, իսկ համայնքապետարան այցելած քաղաքացիների համար սպասելու գործընթացը ավելի հարմարավետ կդառնա՝ մեր վերանորոգված և գույքով համալրված սպասասրահներում:

19.02.20 Նոյեմբերյանի համայնքապետարանը կազմակերպում է հանդիպում-քննարկում

Սիրելի՛ բնակիչներ,

Փետրվարի 28-ին՝ ժամը 16:00-ին, համայնքապետարանը կազմակերպում է հանդիպում-քննարկում Նոյեմբերյան քաղաքի բնակիչների հետ՝ քաղաքում առկա խնդիրների վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա Մշակույթի կենտրոնի դահլիճում:

Բոլորիդ ներկայությունը խիստ ցանկալի է: 

17.02.20 Միջոցառումներ՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան

Սիրելի՛ բնակիչներ,

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը նախատեսում է հետևյալ միջոցառումները. 

  • Գեղարվեստի դպրոցում տեղի կունենա Նորայր Մալխասյանի դասարանի տարեկան հաշվետվությունը, սկիզբը՝ 15:00-ին,
  • Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան գրադարանի կողմից՝ Թումանյանի հեքիաթների ընթերցանություն, այնուհետև գրեքերի նվիրատվություն թիվ 1 մանկապարտեզում,
  • Նոյեմբերյանի Մանկական գրադարանում՝ միջոցառում՝ ակտիվ ընթերցողների մասնակցությամբ:
14.02.20 Հանդիպում սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների հետ
Ինչպե՞ս սկսել սպանդանոցների կառուցման գործընթացը, ինչպե՞ս օգտվել պետական աջակցության գործիքակազմից, որո՞նք են պետական աջակցության այդ գործիքները:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ Նոյեմբերյանի համայնքապետարանում հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների հետ:Մասնակիցներին ներկայացվեց քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:Հանդիպման մասնակիցները տեղեկացան նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական ... Մանրամասն
07.02.20 Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը հայտարարում է ընդունելություն

Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը հայտարարում է ընդունելություն վոկալի և ջութակի խմբերում: Ամսավճարը՝ 2 հազար դրամ, շաբաթական 2 պարապմունք:

Գրանցվելու և այլ տեղեկությունների համար կարող եք այցելել Մշակույթի կենտրոն:

Ընդունելություն է հայտարարվում նաև դհոլի նորաբաց խմբակում: Խմբակի գեղարվեստական ղեկավար՝ Գևորգ Գիշյան: Ամսավճարը՝ 5000 դրամ, շաբաթական երկու պարապմունք՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Խմբակի առաջին հանդիպումը տեղի կունենա հենց հաջորդ չորքեշաբթի՝ փետրվարի 12-ին, ժամը՝ 16:30-ին:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 094100872 հեռախոսահամարով։

Նորաբաց խմբակից ակնկալում ենք երիտասարդական մոտեցում, նոր գաղափարներ և Մշակույթի կենտրոնի միջոցառումներին ակտիվ մասնակցություն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner