Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.10.21 Խորը վշտով հայտնում ենք մեր հերոսի՝ Գեղամ Մաճկալյանի զոհվելու մասին հաստատման լուրը
Արցախյան 44-օրյա պատերազմից այսքան ժամանակ անց շարունակում ենք սգալ մեր անժամանակ հեռացած հերոս հայորդիների համար։ 1 տարի անց՝ դեռևս հստակ չգիտենք զոհերի, վիրավորների, անհետ կորածների թիվը, ունենք գերիներ։ Որքան էլ ծանր լինեն այս պատերազմի կորուստները, մենք պետք է գիտակցենք, որ այն չի ավարտվել, և կրկին ու կրկին պետք է հաշվի նստենք հուսախաբ լինելու դաժան իրողության հետ: Խորը վշտով հայտնում ենք մեր մեկ այլ հերոսի՝ Գեղամ Մաճկալյանի զոհվելու մասին հաստատման լուրը, ում վերադարձի ակնկալիքով լիահույս էինք բոլորս:  Մեր ցավակցությունն ենք հայտնում հերոսի ընտանիքին: Մեր զորակցությունն ենք հայտնում ընտանիքի հարազատներին, բարեկամներին և ընկերներին՝ կամենալով ուժ, կամք ու համբերություն ... Մանրամասն
25.10.21 Շարունակում ենք ծանոթանալ համայնքների խոշորացման ընտրական կարգերին
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Կից հոլովակի օգնությամբ շարունակում ենք ծանոթանալ համայնքների խոշորացման ընտրական կարգերին:
Հիշեցնենք, որ բացի տեսանյութերից, առավել մանրամասն ինֆորմացիա ստանալու համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Հանձնաժողովի պաշտոնական կայքէջ: 👇
 
22.10.21 Տեսանյութ՝ համայնքների խոշորացման ընտրական կարգերի մասին տեղեկատվությամբ
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Համայնքների խոշորացման ընտրական կարգերի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ մեր էջում պարբերաբար թարմացվող տեսանյութերից:
 
Տեսանյութը՝ 
Առավել մանրամասն ինֆորմացիա ստանալու համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Հանձնաժողովի պաշտոնական կայքէջ: 👇
21.10.21 «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացնում է տվյալագիտության, ՏՏ վաճառքների առցանց (online) դասընթացներ

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մինչ 80% համաֆինանսավորմամբ իրականացնում է տվյալագիտության, ՏՏ վաճառքների առցանց (online) դասընթացներ:

Կից ներկայացնում ենք դասընթացների մանրամասներն ու գրանցման պայմանները.
«Տվյալագիտություն (Data Science/ Analytics)»՝
«ՏՏ վաճառքներ (IT Sales)»
Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (095) 574778 հեռախոսահամարին։
18.10.21 Նոյեմբերյան համայնքում ընթանում է՝ արդեն թվով 5-րդ սուբվենցիոն ծրագրի իրականացումը
Շաբաթը սկսում ենք նշանակալի լուրով:
 
📌Նոյեմբերյան համայնքում ընթանում է՝ արդեն թվով 5-րդ սուբվենցիոն ծրագրի իրականացումը:
 
Այժմ հիմնանորոգվում է քաղաքի միջով անցնող, դեպի քաղաքի միջին և վերին թաղամասերը տանող Տիեզերագնացների /Ջեմմայի բութկայի/ փողոցի՝ մոտ 220 մ երկարությամբ սկզբնական հատվածը:
 
Ճանապարհն ունի զգալի թեքություն, որի պատճառով ընթացիկ նորոգումներն ունեին կարճաժամկետ արդյունավետություն, ինչն էլ հանգեցրել էր ամբողջովին վատթար վիճակի:
 
Ծրագրով նախատեսված է տուֆով սալահատակել ճանապարհն ամբողջությամբ:
14.10.21 Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունենալու Տեղական  Ինքնակառավարման Մարմինների  /ՏԻՄ/ ընտրություններ:

Տեղեկացնում ենք, որ, ըստ «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում կատարված փոփոխության, այն քաղաքացիները, որոնց անձնագրերի վավերականության ժամկետը լրացել է 6 ամիս առաջ՝ չեն ընդգրկվել ընտրական ցուցակներում։

Ուստի, խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը և ըստ անհրաժեշտության, մոտենալ անձնագրային և վիզաների վարչության ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԽՈՒՄԲ՝ այն երկարացնելու, այլապես անվավեր անձնագրով հնարավոր չի լինի մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Կից՝ իրազեկման հոլովակ։

https://res.elections.am/images/Video/tim2021/awareness_video.mp4

05.10.21 Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ
Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:Դուք կրթում ու դաստիարակում եք մեր երեխաներին, ովքեր մեր երկրի ապագան են ու վաղվա տերը: Ուսուցիչը մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում, և դուք այդ կոչման առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն ու անտրտունջ, քանզի գիտակցում եք, որ ընտրել եք մի ճանապարհ, որից երբևէ չեք հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից: Ձեր սաներն են վաղը կառուցելու և շենացնելու այս երկիրը: ՈՒրեմն դուք եք կերտում այս երկիրը, նրա պատմությունը, նրա այսօրն ու վաղը: Հարգելի՛ ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner