Այսօր: Երեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային Սեփականություն Հանդիսացող Հողամասերի Աճուրդ-Վաճառքի և Վարձակալության Վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անուշ Հախոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք` բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին և վարձակալություն՝ ժամը 15։00-ին, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20 հասցեում (համայնքապետարանի վարչական շենք):

Լոտ N 1. Ծածկագիր` 11-004-0033-0040, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Հաղթանակի փողոց 19/1, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,1281 հա, մեկնարկային գինը 810 (ութ հարյուր տաս) ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 2. Ծածկագիր` 11-004-0031-0036, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Շիրազի փողոց 2/5 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,01732 հա, մեկնարկային գինը 1230 (հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 3. Ծածկագիր` 11-004-0033-0041, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Զ․Անդրանիկի փողոց 44/1, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,02347 հա, մեկնարկային գինը 1230 (հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 4. Ծածկագիր` 11-004-0293-0004, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող, հողամասի չափը 0,2447 հա, մեկնարկային գինը 70 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 5. Ծածկագիր` 11-019-0012-0001, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Բերդավան 35-րդ փողոց թիվ 1/1 հողամաս, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների,  հողամասի չափը` 0,33685 հա, մեկնարկային գինը 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 6. Ծածկագիր` 11-004-0033-0003, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան, Ա.Մյասնիկյան փողոց թիվ 2 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,15149 հա, մեկնարկային գինը 1230 (մեկ հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

           Վարձակալության  են տրամադրվում հետևյալ հողամասերը.

Վարձակալություն լոտ N 1. Վարձակալության է դրվում 11-049-0104-0037 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, 0,85 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,85 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ՝ 1 տարվա համար, վարձակալության ժամկետ՝ 10 տարի:

 Վարձակալություն լոտ N 2. Վարձակալության է դրվում 11-049-0106-0003 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, 0,84789 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,84789 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 1300 (մեկ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ ՝ 1 տարվա համար,  վարձակալության ժամկետ՝ 9 տարի:

Վարձակալություն լոտ N 3. Վարձակալության է դրվում 11-004-0264-0021 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, 0,41128 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,41128 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 25 տարի:

Վարձակալություն լոտ N 4. Վարձակալության է դրվում 11-004-0251-0107 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, 1,72913 հա մակերեսով հողամասը: Հողամասի 1,72913 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 25 տարի:

 

Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:

Աճուրդներին և մրցույթներին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր (աճուրդին՝ 30000 ՀՀ դրամի, իսկ մրցույթին՝ 20000 ՀՀ դրամի չափով) և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին: 

Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, այսինքն` 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ն:

Աճուրդի և մրցույթի անցկացման օրը մինչև աճուրդի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 50 %-ի չափով:

Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Աճուրդում և մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Աճուրդում և մրցույթում հաղթող անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է կնքել պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման։ 

Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, հեռախոս /0266/ 22393: 

 

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

 

 

 

 

Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner