Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց 42/4 հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց 42/4 հասցեում գտնվող, 11-004-0039-0234 կադաստրային ծածկագրով տարածքում առկա 0.00236 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 23,6 քմ արտաքին մակերեսով <ներքին մակերես 20,9 քմ> օրինական ճանաչված կառույցը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Նարեկ Սաշիկի Ասատրյանին։
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00236 հա մակերեսով հողամասի համար՝ 28850 (1221 x 23․6) (քսան ութ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
2) 23․6 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 28600 (1209 x 23․6) (քսան ութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |