Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 514-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀԱԳՆ ՍԱՖԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻՆ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական Ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հավանություն տալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրին Նոյեմբերյան համայնքի մասնակցությանը:
2. Հաստատել
«Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրի մասնակցության Նոյեմբերյան համայնքի նախաձեռնող խմբի կազմը՝
Վահագն Սաֆարյան - Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի պետ,
Արմեն Ազատյան - 
Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,

Արևիկ Նահապետյան - Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ,

Մարինե Կոտանովա -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,

Վերգինե Պապիկյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ,

Մանվել Քեշիշյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ,

Սվետլանա Անանյան -Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի  զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ,

Հայկանուշ Բեգլարյան-Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ:

3. Նախաձեռնող  խմբին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել սահմանված կարգով:

4. Ծրագրային առաջարկի հաստատման դեպքում կատարել 20 % ներդրում «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրի պահանջներին համապատասխան:
5. Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
6. Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԱԳՆ ՍԱՖԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner