Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0096-0039 ծածկագրով 0.06192 հա մակերեեսով գյուղ Կողբ, 17-րդ փողոց, 28/2 հասցեի և 11-012-0106-0086 ծածկագրով 0.10271 հա մակերեեսով ք. Այրում, Ա.Աբովյան փողոց, 1/2 հասցեի հողամասերը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ և Այրում բնակավայրերում բժշկական ամբուլատորիներ կառուցելու նպատակով:
2. Նվիրաբերության գործընթացն ավարտել 1 (մեկ) տարվա ընթացքում: |