Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրային խնդրի պատճառով Գևորգ Բաբկենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 11-040-0091-0001 ծածկագրով տնամերձ հողամասի նկատմամբ առաջացել են հարկային պարտավորություններ, ինչպես նաև սեփականատիրոջ հարկային պարտավորությունները արտոնելու վերաբերյալ խնդրանքը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Արտոնել Նոյեմբերյան համայնքի բնակիչ Գևորգ Բաբկենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի 11-040-0091-0001 ծածկագրով հողամասի նկատմամբ առաջացած 26277 ՀՀ դրամ հարկային պարտավորությունը և հարկ վճարողի փոխարեն Նոյեմբերյան համայնքի բյուջեից կատարել վճարում: |