Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Կողբ 6-րդ փողոց թիվ 43/3 հողամաս հասցեում գտնվող 11-041-0133-0107 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.04019 հա մակերեսով հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: