Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 13-րդ փողոց թիվ 74/1, 74/2, 74/3 հողամասերի հարակից տարածքում առկա չորացած ծառերը հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 13-րդ փողոց թիվ 74/1, 74/2, 74/3 հողամասերի հարակից տարածքում գտնվող 3 (երեք) հատ կիսաչոր ծառերը: 2. Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, հատկացնել Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին: |