Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Մհեր Հովիկի Նորեկյանի 07.03.2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում Անդրանիկի փողոց թիվ 3/1 հողամաս հասցեում գտնվող 11-012-0124-0034 կադաստրային ծածկագրով 0.1063 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով Մհեր Հովիկի և Սուսան Սերյոժայի Նորեկյաններին սեփականության իրավունքով պատկանող 11-012-0124-0025 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով վաճառելու համար:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 դրամ: |