ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12.02.2023 ԹՎԱԿԱՆԻՆԿԱՅԱՑԱԾ «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-ԻԿՈՂՄԻՑ ՀՀՏԱՎՈՒՇԻՄԱՐԶԻՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՑԵՈԼԻՏԱՅԻՆՏՈՒՖԵՐԻՀԱՆՔԱՎԱՅՐԻՆՈՐԿՈՂԲՏԵՂԱՄԱՍԻ (ԿՈՊԱՐՀԱՏՎԱԾՈՒՄ) ՕԳՏԱԿԱՐՀԱՆԱԾՈՅԻԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆԱՇԽԱՆԱՆՔՆԵՐԻ, ՇՐՋԱԿԱՄԻՋԱՎԱՅՐԻՎՐԱԱԶԴԵՑՈՒԹՅԱՆՆԱԽՆԱԿԱՆԳՆԱՀԱՏՄԱՆՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՆՐԱՅԻՆՔՆՆԱՐԿՈՒՄ
Հանրային լսումը կայացավ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյանի համայնքապետարանի վարչական շենքում՝ նիստերի դահլիճում: Հանրային լսմանը մասնակցում էին «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-Ի տնօրեն Ն.Խաչատուրովը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Կողբ բնակավայրի ներկայացուցիչներ և համայնքի այլ բնակիչներ: Հանրային լսման բացման խոսքով հանդես եկավ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Այնուհետև ձայնը տրվեց «ԴԵԼՏԱ-ՖՐԱԳՄԵՆՏ» ՍՊԸ-Ի տնօրեն Ն.Խաչատուրովին: Նա մանրամասն ներկայացրեց ընկերության ծրագրերը, շահագործման նպատակը, նշեց, որ այն կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքներում կընդգրկվեն հարակից բնակավայրերի բնակիչներ: Ընկերությունը պարտավորվում է ապահովել բնապահպանական բոլոր նորմերը, տվյալ տարածքի մաքրությունը, կապահովի տվյալ տարածքի ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգ և անխափան աշխատանքը:
Հանրային լսման մասնակիցները հավանություն տվեցին ներկայացված աշխատանքների ծրագրին:
Ներկաների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեց սպառիչ պատասխաններ:
Փաստվեց նաև, որ աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն համայնքի բնակիչների շահերը, և որ Նոյեմբերյան համայնքը տալիս է իր նախնական համաձայնությունը՝ ընկերությանը ցեոլիտային տուֆերի հանքավայրում արդյունահանման աշխատանքներ կատարելու:
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՂ ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
10.04.2023թվական