Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 463-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2024 թվականի N 463-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ  Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեպար 1 շինություն հասցեում գտնվող օրինական ճանաչված հացատունը, հյուրանոցը և շվաքարանը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեպար 1 շինություն հասցեում գտնվող,  11-049-0233-0003 ծածկագրով 0.25 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված) և հողամասում գտնվող օրինական ճանաչված  կառույցները՝ հացատունը, հյուրանոցը և շվաքարանը ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռոմանոս Արտավազդի Գանջալյանին:

2. Օրինական ճանաչված կառույցների սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինությունների համար սահմանել օտարման գին ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝

1) 0.25 հա մակերեսով հողամասի համար՝ 609750 (վեց հարյուր ինը հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

2) Օրինական ճանաչված հացատան, հյուրանոցի և շվաքարանի համար՝ 924430 (ինը հարյուր քսանչորս հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ:

3. Օրինական ճանաչված ինքնակամ շինություններն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


Կողմ -13

ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ

ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՄՀԵՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ

ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(775.62 Կբ)
(775.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner