Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՐ-ՄԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 31․10․2024 թվականին հանութագրման և չափագրման արդյունքում 11․11․2024 թվականին տրված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան Գագարինի փողոց թիվ 2 հասցեում գտնվող 11-004-0040-0005 կադաստրային ծածկագրով հողամասի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի։