2021 թվականի ապրիլի 27-ին Նոյեմբերյան քաղաքում կայացավ հանրային լսում: Հանրային լսումը հրավիրվել էր պետական սուբվենցիոն ծրագրին ծրագրային հայտով Նոյեմբերյան համայնքի մասնակցությունն ապահովելու նպատակով:
Լսմանը ներկա էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամներ, Նոյեմբերյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները և Նոյեմբերյան համայնքի ավելի քան 135 բնակիչ:
Հանրային լսման բացման խոսքով ելույթ ունեցավ Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, այնուհետև ՀՀ Տավուշի մարզպետը:
Հանրային լսումը վարեց Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը: Լսման ընթացքում Արմեն Ամիրաղյանը ներկաներին տեղեկացրեց, որ Նոյեմբերյան համայնքի տարածքում նախատեսվում են շինարարական աշխատանքներ: Ներկայացվող ծրագրային հայտերի անվանումներն էին՝ «Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի կենտրոնական փողոցների 640 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում», «Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան, Դովեղ, Բերդավան,Կոթի, Ոսկեվան և Բաղանիս բնակավայրերի ոռոգման համակարգերի հիմնանորոգում և կառուցում» և «Նոյեմբերյան քաղաքի, Կոթի և Բաղանիս գյուղերի կենտրոնական փողոցների 930 մ ընդհանուր երկարությամբ 3 հատվածների բանուկ մասերի հիմնանորոգում»:
Զեկուցողը ծրագրերի վերաբերյալ հաղորդեց մանրամասն տեղեկատվություն: Հնչեցին բազմաթիվ հարցադրումներ և առաջացած հարցերին տրվեց լիարժեք պարզաբանումներ: Միաժամանակ նշեց, նաև որ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ նախագիծ-նախահաշիվները արդեն իսկ պատրաստ են: