Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշման 3-րդ մասով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714 –Ն որոշմամբ և հաշվի առնելով, Շամիր Արշալույսի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող 11-004-0186-0081 կադաստրային ծածկագրով 0.060 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ուղղակի վաճառքով օտարել Շամիր Արշալույսի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահողին (ծածկագիր 11-004-0186-0035) ընդլանման նպատակով բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
2. Գյուղատնտեսական այլ հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ-ի համար 26.75 ՀՀ դրամ:
3. Անշարժ գույքի օտարման գործընթացն իրականացնել մեկ տարվա ընթացքում: |