Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Պտղավան 1-ին փողոց 27 հողամաս հասցեում գտնվող, 11-055-0008-0020 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.09872 հա մակերեսով հողամասը.
1) օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 350 ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |