Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-իթիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Բարեկամության փողոց, թիվ 6/1 խանութ հասցեում գտնվող կառույցը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022NT2SGE) կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող սխալմամաբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված 11-012-0104-0005 կադաստրային ծածկագրով 0.017965 հա հողամասի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու համար: 2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Բարեկամության փողոց թիվ 6/1 խանութ հասցեում գտնվող, 11-012-0104-0005 կադաստարային ծածկագրով հողամասից 0.00131 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 13.1 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ խանութ օրինակականցնելուց և Նոյեմբերյան համայնքի սեփականությունը ճանաչելուց հետո ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռուշան Սամվելի Մուքելյանին և Գայանե Նիկոլի Աբազյանին: 3.Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.00131 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝ 1) 0.00131 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ 16000 (13,1 x 1221) ՀՀ դրամի արժեքով 2) 13.1 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 142550 (13.1 x 10881) ՀՀ դրամ արժեքով: 4.Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: 5. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |