Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14․10․2022 թվականի դրական եզրակացությունը՝ թիվ 2/փ-232՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱՔԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-043-0176-0052 կադաստրային ծածկագրով 0.01426 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող, հողերից նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի,կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների գործառնական նշանակությանը՝ էներգետիկայի հողերի փոփոխությունը: |