Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան Վ.Տերյան փողոց թիվ 9/4 հասցեում գտնվող, 11-004-0039-0193 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.01077 հա մակերեսով հողամասը:
1) օտարվող հողամասի 1 (մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ :
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |