Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի 9-րդ փողոց 2-րդ փակուղի 7 հողամաս հասցեում գտնվող՝ 11-024-0001-0063 կադաստրային ծածկագրով 0.31285 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու և իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 220 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |