Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հիմք ընդունելով չրի արտադրամաս կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով Դավիթ Արամի Զալինյանի 06.02. 2023 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող, Դավիթ Արամի Զալինյանի սեփականությունը հանդիսացող 11-004-0186-0044 ծածկագրով 0.1 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի: |