Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ մասով, հաշվի առնելով ՄԱԶԾ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշիմարզերում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի կողմից 27.02.2023թ. ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյանի համայնքի Այրում բնակավայրի Շահումյան 3 հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկից ընդհանուր 75.5 քմ մակերեսով տարածքը, որպես գրասենյակ, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՄԱԶԾ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ձևավորված ԳանՁոր (Գանձերի ձոր) Տեղական ակտիվ խմբին (ՏԱԽ)՝ ի դեմս ՏԱԽ քարտուղարությունը ներկայացնող «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի, ՏԱԽ-ի մենեջերներ Մերի Թուխիկյանի և Արման Ղազարյանի:
2. Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքի համար պայմանագիրը կնքել 1 (մեկ) տարվա ընթացքում:
|