Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ՝ Այրում քաղաքի վաչական տարածքի Պահածոյագործների փողոց 25 հողամաս հասցեում գտնվող, 11-012-0102-0092 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.00638 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով վաճառելու համար:
1) Օտարվող հողամասի 1քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 1300 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |