Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-016-0123-0002 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով (նպատակաին նշանակությունըՙ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունըՙ վարելահող) հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 300 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |