Այսօր: Շաբաթ, 7 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 11-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Նոյեմբերյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 11-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն՝  5-րդ բաժնի 24-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, գույքի կառավարման տարեկան ծրագրի, բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի և այլ ֆինանսատնտեսական հարցերով) 

բ) քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է ճարտարապետության, քաղաքային և գյուղական բնակավայրերի քաղաքաշինության, հողային ֆոնդի օգտագործման և պահպանման, գյուղատնտեսության, բնակարանային ֆոնդի և այլ՝ անշարժ գույքին վերաբերվող հարցերով)

գ)կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, բնության պահպանության, սոցիալական, մայրության և մանկության հաշմանդամության, աշխատանքի զբաղվածության, հասարակայնության հետ և արտաքին կապերի հարցերով)

դ) իրավական, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային խնդիրների համակարգային խնդիրների լուծման նպատակով մշակված կանոնակարգերի, կանոնադրությունների, ընթացակարգերի, կանոնների, կարգերի և այլ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրման և քննարկամն, բնակավայրերի պաշտպանությանը և անվտանգությանը առնչվող հարցերով) 

ե)  ենթակառուցվածքներին և կոմունիկացիաներին առնչվող հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքային հիմնարկներին առնչվող էներգետիկ, կապի և այլ հաղորդակցությունների կոմունալ տնտեսությունների հարցերով)»:

2. Նոյեմբերյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-Ա որոշման հավելվածում կատարել լրացում՝ հավելվածը լրացնել 5.1 կետով և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ավագանու հերթական նիստերի սկիզբը սահմանել 15:00-ն, իսկ արտահերթ նիստերի գումարման ժամը սահմանել ըստ անհրաժեշտության»:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner