Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Շուշանիկ Վախտանգի Մնացականյանի 10.05.2022 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական տարածքում 25-րդ փողոց թիվ 9/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-015-0224-0057 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0.06517 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Շուշանիկ Վախտանգի Մնացականյանին որպես շինության սպասարկման տարածք: 2. Ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 217.8 ՀՀ դրամ: 3. Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 4. Հողամասն օտարել 2 տարվա ընթացքում:
|