Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հիմք ընդունելով անասնաշենք կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով Արտեմ Կարենի Սարգսյանի 05.05.2023 թվականի դիմումը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրում գտնվող, Արտեմ Կարենի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող 11-017-0012-0004 ծածկագրով 0.15814 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի: |