Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14․11․2022 թվականի դրական եզրակացությունը՝ թիվ 2/փ-266՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱՔԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-049-0233-0001 կադաստրային ծածկագրով 0.25 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ խոտհարք, հողերից նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված հողերի փոփոխությունը: |