Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան ք. Մայիսյան փողոց 8/1 հասցեում գտնվող օրինական ճանաչված նախամուտքը և պարիսպը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան ք. Մայիսյան փողոց 8/1 հասցեում գտնվող, 11-004-0110-0092 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.00283 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող օրինական ճանաչված ընդհանուր 2.59 քմ արտաքին մակերեսով նախամուտքը և 0.23 քմ արտաքին մակերեսով պարիսպը, օտարել կառույցն իրականացրած Սուսաննա Գուրգենի Աղաբաբյանին (ծնված 24.01.1962 թվականին):
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00283 հա մակերեսով հողամասի համար՝ 34600 (երեսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ,
2) 2.82 քմ արտաքին մակերեսով կառույցների համար՝ 10250 (տասը հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման համաձայն: |