Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 6.85646 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր 11-016-0117-0002, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) ըստ կից ներկայացվող Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, 2.02380 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ:
1) Վարձակալության տրամադրվող 2.02380 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 24500 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |