Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Վ.Տերյան փողոց, թիվ 2/2 հասարակական սպասարկման տարածք հասցեում գտնվող ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան, Վ.Տերյան փողոց, թիվ 2/2հասարակական սպասարկման տարածք հասցեում գտնվող, ընդհանուր՝ 114.4 ք.մ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (11-004-1148-0001 կադաստրային ծածկագրով հողամասից ՝ 1.4 ք.մ, 11-004-1219-0001 կադաստրային ծածկագրով հողամասից՝ 45.4 ք.մ ,11-004-0036-0003 կադաստրային ծածկագրով հողամասից ՝ 2,6 ք.մ և 11-004-0036-0012 կադաստրային ծածկագրով հողամասից 65 ք.մ ) և հողամասում գտնվող 114.4 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ հասարակական սպասարկման օբյեկտ համայնքի սեփականությունը ճանաչելուց և օրինականացնելուց հետո, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Անահիտ Լևոնի Անտոնյանին։
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությանը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 114,4 ք.մ մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (114.4 x 1221) 139700 (մեկ հարյուր երեսունիննը հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամի չափով։
2) 114.4 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ (114.4 x 10881) 1244800 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
|