Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց 4/7 հասցեում գտնվող օրինական ճանաչված խորդանոցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց 4/7 հասցեում գտնվող, 11-004-0049-0148 ծածկագրով տարածքում առկա 0.0031 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 31,0 քմ օրինական ճանաչված կառույցը՝ խորդանոցը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Զարինե Ռևազի Ղազինյանին :
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00321 հա մակերեսով հողամասի համար՝ 37900 (1221 x 31,0) (երեսուն յոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
2) 32,1 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 37500 (1209 x 31,0) (երեսուն յոթ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |