Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գյուղ Կողբ 24-րդ փողոց 21/1 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0013-0051 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.04478 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) Օտարվող հողամասի 1 ք․մ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |