Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 122-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016  թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության  8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Մհեր Հովիկի Նորեկյանի  07.03.2024  թվականի դիմումը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.  Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, քաղաք Այրում Անդրանիկի փողոց թիվ 3/1 հողամաս հասցեում գտնվող  11-012-0124-0034 կադաստրային ծածկագրով  0.1063 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով Մհեր Հովիկի և Սուսան Սերյոժայի Նորեկյաններին սեփականության իրավունքով  պատկանող 11-012-0124-0025 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման  տարածքի  ընդլայնման նպատակով վաճառելու համար:

2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.28 Կբ)
(775.46 Կբ)
(638.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner