Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Կողբի վարչական տարածքում գտնվող 0.033 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, ծածկագիր՝ 11-041-0407-0010).
1) օտարվող հողամասի 1(մեկ) քմ մակերեսի համար մեկնարկային գին սահմանել 120 (հարյուր քսան) ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության համապատասխան:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |