Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքում շինարարական աշխատանքներ իրականացնելու, համայնքի տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ անցկացնելու, ինչպես նաև ջրի պոմպ ձեռքբերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2022 թվականի բյուջեից մեկ անձից գնման նպատակով Նոյեմբերյան համայնքի 2022 թվականի բյուջեից կատարել հատկացումներ՝
1. Նոյեմբերյան համայքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության ընթացքում ճանապարհների որոշ հատվածներում ջրամատակարարման և ջրահեռացման հին համակարգերը նորով փոխարինելու նպատակով հատկացնել 2300000 ՀՀ դրամ գումար՝ խողովակներ ձեռք բերելու համար:
2. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի պոմպակայանի ջրամատակարարման ապահովման նպատակով հատկացնել 580000 ՀՀ դրամ գումար՝ անսարք պոմպը նորով փոխարինելու համար:
3. Նոյեմբերյան համայնքի տարածքում կատարվող որոշակի շինարարական աշխատանքների համար շինանյութեր ձեռք բերելու նպատակով հատկացնել 1 000000 ՀՀ դրամ գումար:
4. Մեկ անձից գնումները կատարել հրատապ եղանակով:
|