Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արթուր Աշոտի Ամիրաղյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Պտղավան Մայրուղու փողոց, 5/1 հասցեում գտնվող 11-055-0360-0036 կադաստրային ծածկագրով 0.0490 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Արթուր Աշոտի Ամիրաղյանին և Նանա Կոլյայի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 11-055-0360-0032 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 336,6 ՀՀ դրամ: |