Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Արթուր Գառնիկի Արշակյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 2-րդ փողոց, թիվ 23/1 հողամաս հասցեում գտնվող 11-016-0045-0019 կադաստրային ծածկագրով 0.01185 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Արթուր Գառնիկի Արշակյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-016-0045-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի՝ (վկայական՝ 02062023-11-0011) սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 517,8 դրամ: |