Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության ՀՀ սահմանամերձ բնակավայրերի մասին N 713 որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Նոյեմբերյան, Երևանյան փողոց 77/9 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0155-0009 կադաստրային ծածկագրով 0.052 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) աճուրդային կարգով օտարելու համար:
1) Հողամասի օտարման համար մեկնարկային գին սահմանել 320 000 ՀՀ դրամ:
2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |