Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և համաձայն ՀՀ Ֆինանսների նախարարի 2017 թվականի հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանի՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականության (ակտիվների և պարտավորությունների) 2022 թվականի պարտադիր գույքագրման փաստաթղթերը:
2. Հաստատել Նոյեմբերյանի համայնքապետարանի և Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ներկայացված դուրս գրման ենթակա ապրանքների ցուցակները: |