Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0739-0106 կադաստրային ծածկագրով 2.77757 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը տրամադրել վարձակալությամբ:
1) 2.77757 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի մեկնարկային վարձավճար սահմանել 24000 ՀՀ դրամ (տարեկան): 2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |