Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կոթի 1-ին փողոց, 27/1 հասցեում գտնվող օրինական ճանաչված շինությունը կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Կոթի 1-ին փողոց, 27/1 հասցեում գտնվող, 11-040-0041-0028 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.01305 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող օրինական ճանաչված 65.48 քմ արտաքին մակերեսով շինությունը (առևտրի սրահ) օտարել կառույցն իրականացրած Սամվել Շահվելադի Էվինյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.01305 հա մակերեսով հողամասի համար՝ 12100 (տասներկու հազար հարյուր) ՀՀ դրամ,
2) 65.48 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշման համաձայն: |