Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,25105 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ, ծածկագիր 11-016-0183-0014, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր, ըստ կից ներկայացվող և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
1) Վարձակալությամբ տրամադրվող 0,25105 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի տարեկան մեկնարկային վարձավճար սահմանել 2500 ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
|