Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Պավլիկ Վոլոդյայի Մնացականյանի 21.11.2023 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի վարչական տարածքում 25-րդ փողոց թիվ 8 անասնաշենք հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-015-0224-0057 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0.14563 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել Պավլիկ Վոլոդյայի Մնացականյանին որպես շինության՝ անասնաշենք (ստացած ժառանգության իրավունքի վկայագրով), սպասարկման տարածք:
1) ուղղակի վաճառքի համար հողամասի 1 քմ հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքին համապատասխան` 217.8 ՀՀ դրամ:
2) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) հողամասն օտարել 2 տարվա ընթացքում: |