Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյանում գտնվող 11-004-0186-0033 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) 0.10847 հա մակերեսով հողամասը:
1) Օտարվող հողամասի համար մեկնարկային գին սահմանել 75000 ՀՀ դրամ
2) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |