Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ 5-րդ փողոց, 11 բնակելի հասցեում գտնվող օրինական ճանաչված բնակելի տունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Հաղթանակ, 5-րդ փողոց, 11 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-043-0168-0024 կադաստարային ծածկագրով 0.10122 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 130.1 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ բնակելի տուն, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Անդրանիկ Կիմի Խաչատրյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.10122 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.10122 հա մակերեսով հողամասի օտարման գինը՝ 225780 ((0.1 x 218.7)+(12.2 x 653.4)) ՀՀ դրամ արժեքով։
2) 130.1 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 246300 (130.1 x 1893) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |