Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում Ս. Շահումյան փողոց,  թիվ 62 ավտոտնակհասցեում գտնվող  կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  

 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Այրում, Ս.Շահումյան փողոց, 62 ավտոտնակ  հասցեում գտնվող,  11-012-0118-0064 կադաստրային ծածկագրով 0.00169 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 16,94 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ասյա Սանատրուկի Պողոսյանին:

2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝

1) 0.00169 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝  16,9x1221=20700  (քսան հազար յոթ հարյուր յոթանասուն)  ՀՀ դրամ չափով։

 2)16,94 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 16,94 x1209=  20500  ( քսան հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(775.51 Կբ)
(775.63 Կբ)
(683.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner