Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Նոյեմբերյան համայնքի գյուղ Զորական, 13-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 3 հողամաս հասցեում գտնվող 11-062-0132-0004 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) 0.25654 հա մակերեսով հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 220 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում: |