Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23․05․2023 թվականի դրական եզրակացությունը՝ թիվ 2/փ-130՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱՔԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ 11-016-0236-0105 կադաստրային ծածկագրով 0.017964 հա մակերեսով՝ նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ հողերից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությանը՝ հասարակական կառուցապատման հողերի փոփոխությունը: |