Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյանի Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտը 1 (մեկ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Նոյեմբերյանի Դովեղ ֆուտբոլային ակումբ ՀԿ-ին:
- Որոշումն ուժի մեջ է մտնում համաձայնագիր կնքելու պահից:
|